ԵՊՀ ռեկտորի պաշտոնին այս պահին հավակնում է 2 թեկնածու

Լուրեր

11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 17-ին Երևանի պետական համալսարանում տեղի են ունենալու ռեկտորի ընտրություններ։ Առաջադրված թեկնածուներից մեկը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյան է։ ԵՊՀ խոսնակ Ազնիվ Գրիգորյանը Factor.am-ին հայտնեց, որ ռեկտորի ընտրության համար առաջադրված երկրորդ թեկնածուն ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի խորհրդի անդամ Արծրունի Սահակյանն է, սակայն խոսնակի փոխանցմամբ՝ Սահակյանը համապատասխան փաստաթղթերը ներկայացրել է կարգի խախտմամբ, մասնավորապես, դիմելու վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն էր, սակայն Սահակյանը փաստաթղթերը ներկայացրել է ավելի ուշ։

«Հոգաբարձուների խորհուրդն է որոշում կայացնելու՝ ընդունել Սահակյանի թեկնածությունը, թե ոչ»,- ասաց Գրիգորյանը։ Խոսնակը հավելեց, որ հնարավոր է՝ այդ որոշումը կայացվի հենց ռեկտորի ընտրության օրը՝ դեկտեմբերի 17-ին։

Հիշեցնենք, որ ԵՊՀ-ն ավելի քան երկու տարի է՝ ռեկտոր չունի։ Ռեկտորի պարտականությունները կատարում էր ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, որն այս տարվա ապրիլին հրաժարական էր տվել։ Օգոստոսի 5-ին մասնագիտությամբ աստվածաբան, ԿԳՄՍ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը նշանակվեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։

 

Արփի Հակոբյան