Էրդողանը կրկին ՌԴ-ի և Ուկրաինայի միջև միջնորդություն է առաջարկել

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին ՌԴ-ի և Ուկրաինայի միջև միջնորդություն է առաջարկել՝ կողմերի ցանկությամբ, ցանկացած ձևաչափով։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև, ինչին Կիևը դրական էր արձագանքել։ Իր հերթին, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանն այս հակամարտության կողմ չի հանդիսանում։

«Մենք ուշադրությամբ հետևում ենք Ուկրաինայում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Մենք ցանկանում ենք, որ լարվածությունը չաճի և տարածաշրջանում պահպանվի կայունությունը։ Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել՝ նվազեցնելու Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լարվածությունը, որը վերջին շաբաթներին սրվել ու երկխոսության ալիք է ստեղծել։ Երկու կողմերի համաձայնությամբ՝ մենք կարող ենք առաջարկել օգնություն, միջնորդություն կամ աջակցություն ցանկացած ձևաչափով։ Իհարկե, մենք առանց տատանվելու պատրաստ ենք անել ամենը՝ մեր ուժերի սահմաններում այս տարածաշրջանում խաղաղության համար»,- Կատարից վերադառնալիս ինքնաթիռում թուրք լրագրողների հետ զրույցում ասել է Էրդողանը։

Էմմա Չոբանյան