Վախենամ` թեման առնչվում է շատ բարձրաստիճան պաշտոնյաների. Փաշինյանը՝ Խծաբերդում գերեվարումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչու՞ Հադրութի երկու գյուղերի՝ Խծաբերդի և Հին Թաղերի հետվերադարձի հարցն առ այսօր որևէ կերպ օրակարգային հարց չի դառնում։ ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցն ուղղեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ այդ երկու գյուղերը նոյեմբերի 9-ի դրությամբ գտնվում էին հայկական վերահսկողության ներքո։

«Մոտ մեկ տարի առաջ ադրբեջանական զորքերը բռնազավթեցին Հադրութի շրջանի երկու գյուղերը, որի հետևանքով մոտ մեկ տասնյակ զոհ ունեցանք և 62 անձ գերեվարվեց»,-նշեց պատգամավորը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ Հին Թաղերում 9 զինվոր մինչև վերջ կանգնել են և իրենց կյանքը տվել են հանուն հայրենիքի։

«Ինչ վերաբերում է ձեր նշած դրվագին, դրա հետ կապված քրեական գործ կա հարուցված։ Փաստն այն է, որ գործով անցնող առանցքային մեղադրյալներից մեկին այդպես էլ չի հաջողվել կալանավորել, որովհետև դատարանները մերժել են կալանավորելու միջնորդությունը»,- նշեց վարչապետը:

Նա նաև հավելեց, որ այս թեման պարունակում է պետական շահերին առնչվող և գաղտնիք պարունակող տեղեկություններ, որոնք լրացուցիչ քննության առարկա պետք է դառնան:

Տիգրան Աբրահամյանը հետաքրքրվեց՝ կառավարությունն ընդունու՞մ է, որ ադրբեջանական քայլերը տեղի են ունեցել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից դուրս։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ եթե համարեին, որ Խծաբերդի և Հին Թաղերի բռնազավթումը նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխանում է, ապա իր նշած հերոս նահատակներն այդ դիրքերում կանգնած չէին լինի։

«Եթե այդ դիրքերում կանգնած են եղել, նշանակում է՝ մենք համարում ենք, որ այդ իրադրությունը չի համապատասխանել նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին և տրամաբանությանը։ Շատ հարցեր կան, որ կուզենայի բարձրաձայնել, բայց բազմաթիվ պատճառներով այս ամբիոնից չեմ կարող բարձրաձայնել։ Ամենևին խնդիր չկա հնարավորինս իջեցնել թեման, որովհետև վախենամ այդ թեման առնչվում է շատ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց գործողությունները կոծկելու ցանկություն չունեմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: