Իսպանիայի Լա Պալմա կղզում Կումբրե Վիեխա հրաբխից լավայի հերթական հոսքը հասել է Ատլանտյան օվկիանոս: Այս մասին այսօր հայտնել է korrespondent-ը՝ հղում կատարելով RTVE-ին: Հալված ապարների ջերմաստիճանը մոտ 800-900 աստիճան է։ Այն հասել է Գիրեսի լողափ, իսկ այնտեղից լցվել Ատլանտյան օվկիանոս: Տեղի իշխանությունները զգուշացրել են քաղաքացիներին, որ ջրի հետ լավայի բախումից հետո աղաթթվի մասնիկներով ջրային գոլորշի …

