Թուրքիան և Կատարը շարունակում են աշխատել Քաբուլի օդանավակայանի կառավարումը ստանձնելու ուղղությամբ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիան և Կատարը շարունակում են աշխատել Քաբուլի օդանավակայանի կառավարումը ստանձնելու ուղղությամբ։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Մենք շարունակում ենք համագործակցել Կատարի հետ այդ հարցում: Թուրքիան և Կատարը գտել են մասնավոր ընկերություններ, որոնք իրենց առաջարկներն են ներկայացրել թալիբներին: Թալիբները նույնպես բարձրաձայնել են իրենց առաջարկները, որոնք վերլուծության փուլում են»,- ասել է նախարարը Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։

Չավուշօղլուի խոսքով՝ եթե այդ առաջարկները «համընկնեն Թուրքիայի և Կատարի դիրքորոշմանը, ապա Անկարան և Դոհան պատրաստ են ստանձնել այդ դերը»:

«Հակառակ դեպքում՝ թալիբներն այս հարցը կքննարկեն այլ երկրների հետ»,- հավելել է նա։

Ավելի վաղ, «Թալիբան»-ի ժամանակավոր կառավարության Տրանսպորտի և քաղաքացիական ավիացիայի նախարարությունը հայտնել էր, որ մինչ այժմ «համաձայնության չի եկել որևէ ընկերության հետ՝ Քաբուլի օդանավակայանը կառավարելու համար»։

Տաթև Ֆռանգյան