Ինչու է պետությունն ուշացնում ընտանեկան կամ սոցիալական նպաստների վճարումները

Լուրեր

31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
Բոլորը

Factor.am-ը ահազանգ է ստացել քաղաքացիներից, որ պետությունն ուշացնում է ընտանեկան կամ սոցիալական նպաստների վճարումները։

«ՄՍԾ-ն նախ հայտնեց, որ վճարումը կլինի դեկտեմբերի 23-ից, հետո փոխեցին 27-ին՝ այսինքն այսօր, հիմա էլ ասում են, թե 28-ին կստանանք։ Պարզ չէ՝ 28-ին կլինի՞, թե՞ ոչ»,- նշում էր մեր խմբագրություն ահազանգած քաղաքացին։

Factor.am-ը խնդրի պարզաբանման համար դիմեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Գերատեսչության խոսնակ Զառա Մանուչարյանը նշեց, որ համակարգային որևէ խնդիր չի եղել․

«Փոքր խումբ շահառուների չի փոխանցվել, բայց վաղը՝ առավոտվանից գործընթացը կամբողջացվի»,- ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակը։ Ըստ Մանուչարյանի՝ նպաստների ուշացումը պարզապես տեխնիկական որոշ խնդիրների հետևանք է։

 

Արփի Հակոբյան