Հայ գերեվարված անձանց նկատմամբ խոշտանգումներ են իրականացվել անգամ այն ժամանակ, երբ գերեվարված անձը ընդամենը 3-4 ժամ է գտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ նշեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակչին հուլիսի 26-ին գերեվարել էին Ադրբեջանի զինված ուժերը, չորս ժամ գտնվել է գերության մեջ, հետո ռուս խաղաղապահների օգնությամբ …

