Պահանջու՛մ ենք ՀՀ կառավարությունից ձեռնպահ մնալ Ղազախստան զորամիավորումներ ուղարկելուց. քաղհասարակության հայտարարությունը

Լուրեր

29.06.2026 | 23:29
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պետական պահպանության ծառայության աշխատողներին
29.06.2026 | 23:11
ԱԱ-2026. Բրազիլացիները կամային հաղթանակով դուրս եկան 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 22:55
Արման Եղոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 22:38
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
29.06.2026 | 21:55
«Դոմինո փրոդաքշն»-ին վկայի կարգավիճակով հրավիրելու անհրաժեշտություն չեմ տեսնում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:35
Խնդիր չեմ տեսնում պարոն Իոաննիսյանին հրավիրելու մեջ, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:27
Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․ ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ
29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:06
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը 4-րդն է փոքր երկրների ԵԱ-ում
29.06.2026 | 21:00
Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 20:58
ՀՀ-ում էժան գներով բենզին չկա, որովհետև աշխարհում գնաճ կա. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:51
«Հարյուրավոր աշխատանքից ազատվածնե՞ր». Նարեկ Կարապետյանի պնդման հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ ու քաղհասարակության ներկայացուցիչներ հայտարարություն են տարածել` պահանջելով ՀՀ կառավարությունից ձեռնպահ մնալ Ղազախստան զորամիավորումներ ուղարկելուց:

Հայտարարության մեջ ասվում է.

«2022թ. հունվարի 2-ին Ղազախստանում հեղուկ գազի գնի կտրուկ բարձրացման որոշման դեմ սկսված ցույցերը տարածվել են ամբողջ երկրով և վերածվել բռնապետական ռեժիմի դեմ ժողովրդական շարժման: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ կան ավելի քան 300 վիրավորներ, և տասնյակ սպանվածներ ցուցարարների և ոստիկանների շրջանում: Հարյուրավոր ցուցարարներ ձերբակալված են՝ առանց մարդու իրավունքների տարրական երաշխիքների ապահովման: Երկրի մի շարք քաղաքներում և Ալմա-Աթայի նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն:

«2022թ. հունվարի 5-ին նախագահ Տոկաևի կողմից բանավոր դիմում է ներկայացվել ՀԱՊԿ` իրավիճակը հաղթահարելու նպատակով աջակցության ակնկալիքով:
Նույն օրը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում ընդունեց զինված ուժեր ուղարկել այդ երկիր, և դրա մունետիկը եղավ տվյալ պահին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը նախագահող՝ Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որը ՀԱՊԿ խորհրդի որոշումը հրապարակեց ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում և պաշտոնական սոցիալական հարթակներում՝ ասոցացնելով նման որոշումը Հայաստանի Հանրապետության հետ։

Արդեն իսկ կան նախանշաններ, որ Հայաստանը նախապատրաստում է զորք ուղարկել Ղազախստան՝ ներքաղաքական գործընթացներին ներգրավվելու նպատակով։ Մինչդեռ նույն ՀԱՊԿ-ը ոչ մի գործնական քայլ չարեց Հայաստանի Հանրապետության դեմ արտաքին ագրեսիան վերացնելու ուղղությամբ։

2018-ին Հայաստանի ժողովուրդը մերժել է բռնապետությունը և ժողովրդավարության ամրապնդման ուղի ընտրել։ Հնարավոր է, որ Հայաստանի իշխանությունը, պետության անվտանգության խոցելի վիճակով պայմանավորված, օգտագործվում է ավտորիտար երկրների ակումբի կողմից, սակայն սա ոչ մի կերպ չի արդարացնելու նրա անհեռատես վարքագիծը և կասկածի տակ է դնելու ժողովրդավարական պետությունների ընտանիքում գտնվելու նրա մտադրությունը։

ՀԱՊԿ անդամ երկրների կազմում Ղազախստանի ներքին գործերին միջամտելը՝ այդ երկրի բնակչության արդարացի ցասման դեմ գործողություններին և մարդու իրավունքների հնարավոր խախտումներին մասնակցությամբ զգալի և անդառնալի վնաս է հասցնելու Հայաստանի միջազգային վարկանիշին՝ իր համապատասխան հետևանքներով։

Մյուս կողմից այն ծայրահեղ վտանգավոր իրավիճակ է ստեղծելու Ղազախստանի և նաև հարակից երկրների բազմահազար հայության համար, ընդ որում՝ զարգացման ցանկացած սցենարի պարագայում։

Որևէ երկրի ժողովուրդ ինքը պետք է ընտրի իր իշխանություններին, և ոչ մի այլ երկիր չունի լեգիտիմ իրավունք խառնվելու ներքաղաքական կյանքին։ Հայաստանի զինված ուժերը այսօր իրենց առաքելությունն ունեն մեր երկրի սահմանների պաշտպանության գործում և չպետք է ի սպաս դրվեն Հայաստանի անվտանգության սպառնալիքներին անտարբեր և Արցախում էթնիկ զտումը ողջունող օտար բռնապետների շահերին։
Դատապարտու՛մ ենք ՀՀ կառավարության անհեռատես և անպատասխանատու քայլերը։

Պահանջում ենք ՀՀ կառավարությունից՝ ողջամիտ լինել իր որոշումներում և ձեռնպահ մնալ Հայաստանի վարկանիշը վտանգի ենթարկելուց, օկուպանտի կարգավիճակում հայտնվելուց և՝ վտանգի չենթարկել Ղազախստանում էթնիկ հայերի ճակատագիրը։
Պահանջու՛մ ենք ՀՀ կառավարությունից ձեռնպահ մնալ Ղազախստան զորամիավորումներ ուղարկելուց:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
«Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ
«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնություների աջակցման կենտրոն ՀԿ
Հայաստանի կանանց նախաձեռնություն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
Իրազեկ քաղաքացիների միավորում
Ռեստարտ գիտակրթական հիմնադրամ
Հանրային լրագրության ակումբ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Փինք իրավապաշտպան ՀԿ
Գայանե Շագոյան, ՀՀ քաղաքացի»: