Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական հայտարարությամբ է հանդես եկել ու սպառնալիքներ հնչեցրել Հայաստանի հասցեին։ «Խստորեն դատապարտում ենք հայկական կողմի ռազմական սադրանքների շարունակումը ռևանշիզմի հիմքի վրա։ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ուղղակի պատասխանատվություն է կրում տարածաշրջանում իրավիճակի սրման ու եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացմանը խոչընդոտելու համար։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած սպառնալիքին ու ռազմական սադրանքներին կշարունակվի համարժեք պատասխան տրվել»,- ասվում …

