ՀԱՊԿ-ը սահմանափակ ժամանակով հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան․ Փաշինյան

Լուրեր

11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
Բոլորը

ՀԱՊԿ-ը սահմանափակ ժամանակով հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան։ Այս մասին գրել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության արդյունքում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով»,- գրել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Տոկաևը, հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը, տեղին և ժամանակին է համարել ՀԱՊԿ գործընկերներին դիմելը։

Ղազախստանի ամբողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել։ Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ զոհվել է առնվազն ութ ոստիկան և Ազգային գվարդիայի զինվորական, 317-ը վիրավորվել են, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Տոկաևը նշել էր, որ ինքն անձամբ է գլխավորելու երկրի Անվտանգության խորհուրդը, և որ իշխանությունները պատրաստ են կոշտ գործել իրավախախտների դեմ։ Բողոքի ցույցերը հանրապետությունում սկսվել են հունվարի 2-ից։ Հեղուկ գազի գնի կրկնակի թանկացումից դժգոհ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները հանրահավաքների են դուրս եկել: Իշխանությունները խոստացել են իջեցնել գները, սակայն բողոքի ակցիաները տարածվել են նաև այլ մարզերում։

Հունվարի 4-ի երեկոյան անկարգություններ ու բախումներ են սկսվել ոստիկանության հետ։ Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել։