Ի՞նչ տրամաբանությամբ է փոխվել պաշտպանության նախարարը։ ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցն ուղղեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե նախկին նախարար Արշակ Կարապետյանն ի՞ր նախաձեռնությամբ է ազատման դիմում գրել, թե՞ դա եղել է վարչապետի որոշումը։ «Այս նշանակումն ունե՞ր ներքաղաքական կամ արտաքին քաղաքական բաղադրիչ։ Ձեր թիմակիցներից մեկը երեկ ասում էր, որ, ի …

