ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով և Վիեննայում են՝ քննարկելու ներկա իրավիճակը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Համանախագահները մտահոգված են սահմանային վերջին միջադեպերով, համանախագահները շարունակում են ակտիվորեն միջնորդական ջանքեր գործադրել»,- հայտարարել է նա։ Զախարովան հիշեցրել է նոյեմբերի 10-ին Փարիզում համանախագահների՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների …

