2021 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներից սկսած Հայաստանում գործող խոշոր բժշկական կենտրոնները գրեթե դադարեցրել են պետական պատվերի շրջանակում քաղաքացիներին բժշկական ծառայություններ մատուցել: Բուժհիմնարկները ֆինասական խնդիրների առջեւ են կանգնած, քանի որ մեծամասամբ սպառվել են ՀՀ առողջապահության նախարարության կողմից ԲԿ-ներին տրվող պետպատվերի տեղերը: Պետական պատվերի շրջանակում, սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնություն տրամադրելու համար, 2021 թվականին …

