Հայաստանի արևելյան սահմանագոտում ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցնելու մասին երեկ ձեռք բերված պայմանավորվածությունը փխրուն է, մարտական գործողությունները յուրաքանչյուր պահի կարող են վերսկսկվել։ Այս մասին խորհրդարանում պատասխանելով Factor TV-ի հարցին՝ ասաց Սյունիքից ընտրված իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Հայաստանը ռազմավարական թիվ մեկ դաշնակից համարվող Ռուսաստանից դիվանագիտական և ռազմական օգնություն է ակնկալում՝ ադրբեջանական հարձակումները զսպելու և տարածքային ամբողջականությունը …

