41-ամյա տղամարդը 8-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել

Լուրեր

11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 41-ամյա տղամարդու կողմից անչափահաս աղջիկների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու, ինչպես նաև պոռնկագրական տեսաֆիլմեր տարածելու դեպքերի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. մարտի 15-ին` ժամը 14:17-ի սահմաններում, 41-ամյա տղամարդը, 12 տարին չլրացած անձի՝ 8-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դիտավորությամբ, նախապես հետապնդելով վերջինիս՝ նրա հետևից մուտք է գործել Երևան քաղաքում գտնվող շենքի շքամուտք, աղջկա հետ մուտք է գործել հիշյալ շենքի վերելակ, որտեղ վերջինիս նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ:

Բացի այդ, 41-ամյա տղամարդը, ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ անառակաբարո գործողություններ կատարելու նախնական դիտավորությամբ, «Ֆեյսբուք» սոցիալական կայքում բացել է «Milena Asatryan» անվամբ կեղծ տվյալներով օգտահաշիվ: Վերջինս նույն սոցիալական ցանցում որոնել և գտել է իգական սեռի անվամբ գրանցված կայքէջեր, ուսումնասիրել, դրանցում հրապարակված լուսանկարներում պատկերված անձանց արտաքինից պարզելով օգատերերի՝ ակնհայտ 16 տարեկան լրացած չլինելու հանգամանքը, «Մեսսենջեր» հեռահաղորդակցման կապի միջոցով 2020-2021թթ. նամակագրություն  է վարել 16, ինչպես նաև 14 տարին չլրացած աղջիկների հետ: Նամակագրության ընթացքում տղամարդը սեռական կյանքին վերաբերող անպարկեշտ զրույցներ վարելով նշված օգտատերերի հետ՝ անառակաբարո գործողություններ է կատարել նրանց նկատմամբ:

Պարզվել է նաև, որ բացի վերոնշյալ գործողություններից, 41-ամյա տղամարդը, աղջիկներից մի քանիսին ուղարկել է նաև պոռնկագրական տեսաֆիլմեր:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (8 դրվագ),  142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (3 դրվագ) և 263-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: