Ղազախստանում իրավիճակը կայունանում է. ուժայինները շարունակում են վերահսկողությունը

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

Հինգշաբթի օրը ուժայիններին հաջողվել է ցուցարարներից ազատել Ալմաթիի Հանրապետության հրապարակը, որը դարձել էր Ղազախստանում ծավալված բողոքի ցույցերի էպիկենտրոնը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Ականատեսների վկայությամբ` կան զոհեր և վիրավորներ, սակայն այդ մասին պաշտոնական տվյալներ դեռևս չեն տրամադրվել:

Հաղորդվում է, որ ցերեկը իշխանությունները բավարարել են ցուցարարների հիմնական պահանջը` կես տարով սառեցրել են ավտոմեքենաների գազի գնաճի պրոցեսը:

Նշվում է նաև, որ անկարգություններին զոհ գնացած անձանց թիվը հասնում է մի քանի տասնյակի: Երկրի ԱԳՆ-ի տեղեկությունների համաձայն` այս պահի դրությամբ` զոհվել է 18 ուժային, գրեթե 750-ը` ստացել տարբեր վնասվածքներ:

ՏԱՍՍ-ի տեղեկությունների համաձայն` իրավիճակը կայուն է կամ կայունանում է Ղազախստանի մյուս քաղաքներում ու շրջաններում ևս` Նուր-Սուլթանում, Ակտաուում, Շիմկենտում և այլուր:

Նշվում է, որ արդեն երկիր են ժամանել ռուս և բելառուս խաղապահները, իսկ Տաջիկստանից մոբիլիզացնող զորքեր են միացել:

Հիշեցնենք՝ իրավիճակը Ղազախստանում սրվեց հունվարի 2-ին, երբ Ժանաոզենում (քաղաք երկրի արևմուտքում գտնվող Մանգիստաու շրջանում) սկսվեցին բողոքի ցույցեր՝ ընդդեմ հեղուկ գազի գների կտրուկ բարձրացման։ Դրանք այնուհետև վերաճեցին զանգվածային բողոքի ցույցերի ամբողջ երկրում՝ տնտեսական և քաղաքական պահանջներով: Հունվարի 4-ին և 5-ին Ալմաթիում բախումներ են գրանցվել ցուցարարների և անվտանգության աշխատակիցների միջև։ Կան զոհեր և վիրավորներ։

Հունվարի 5-ի առավոտյան Ղազախստանի նախագահը ցրել է կառավարությունը։ Տոկաևը դիմել է ՀԱՊԿ երկրների ղեկավարներին՝ խնդրելով աջակցություն ցուցաբերել երկրում ահաբեկչական սպառնալիքի հաղթահարմանը։