Իսպանիայի Լա Կորունյա (Գալիսիայի ինքնավար համայնք) օդանավակայանում Volotea ավիաընկերության ինքնաթիռի ուղևորները տարհանվել են՝ «չվերթին սպառնալիքի պատճառով»։ Այս մասին հայտնել է օդանավակայանի օպերատոր, իսպանական AENA ընկերությունը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ «Լա Կորունյա օդանավակայանն ակտիվացրել է արտակարգ իրավիճակների գործողությունների պլանը Բիլբաո-Լա Կորունյա չվերթի սպառնալիքի պատճառով, որն իրականացնում է Volotea ընկերությունը։ Ուղևորները դուրս են բերվել, ինքնաթիռը գտնվում է …

