Պահանջո՛ւմ եմ՝ ՀՀ-ն դո՛ւրս գա ՀԱՊԿ-ից․ ՌԴ-ն խրախուսեց Ադրբեջանին՝ ՀՀ տարածք մտնելիս, գիշանգղի պես Սյունիքը կտաներ՝ Արևմուտքը չլիներ․ Լևոն Շիրինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Լևոն Շիրինյանն է.

-Պարո՛ն Շիրինյան, Ղազախստանում հակակառավարական ցույցերի ժամանակ սպանվել են 100-ավոր քաղաքացիներ, 1000-ավորները ձերբակալված են։ Իշխանություններն ահաբեկիչ են անվանում ցույցերի մասնակիցների մի մասին, իհարկե՝ կան ինչպես զինված խմբավորումներ, այնպես էլ՝ խաղաղ ցուցարարներ։ Ինչպե՞ս կարող էր ժողովրդական պայքարով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը ո՛չ միայն ՀԱՊԿ-ի զորք մտցնելու որոշում կայացնել, այլև ՀՀ-ի անունից զորք ուղարկեր Ղազախստան։ Ի դեպ, այդ պետությունը Ադրբեջանին շնորհավորողներից է մեր դեմ պատերազմում հաղթանակի կապակցությամբ։ Սա հարվածում է ՀՀ-ի՝ ժողովրդավարական իմիջին, այդպես չէ՞։

-Մեր տեսակետը՝ հայացք Երևանից է։ Մենք պետք է դուրս գանք ՀԱՊԿ-ից։ Դա միանշանակ է։ Երկրորդը՝ ձևը սխալ ընտրվեց մասնակցության, ԱԺ-ն պետք է քններ հարցը, և անհատական մեկ-մեկ պատգամավորների քվեարկություն լիներ, որպեսզի գողապետության շահերի սպասարկուները մի լավ քվեարկեին Պուտինի դեմ։ 

-Ի դեպ, խորհրդարանական ընդդիմությունը քննադատում է իշխանություններին Ղազախստան զորք ուղարկելու համար։

-Չէ, քվեարկությունն ուրիշ է, կքվեարկեին, կտեսնեինք ինչ կլիներ, մանավանդ որ երկիրը խորհրդարանական է, պետք է երկրի կյանքի տերը լինի։ Դա նշանակում է՝ այնքան էլ խորհրդարանական չի։ Գողապետության կերտիչների միջավայրն է նույնիսկ «նռռում»։ ՀՀ-ն կոլեկտիվ անվտանգության վերաբերյալ 92 թվականին է կարծեմ ՀՀ-ն կնքել, ՀԱՊԿ-ի վերաբերյալ՝ մի քանի տարի անց, և ՀՀ-ն պայմանագրային պարտավորությունների ակցանի մեջ է։ Այդ պայմաններում խոսել ուղարկել-չուղարկելու մասին, դեմագոգիա է, տիրոջը ծառայելով երկրի ներսում կույսի տեսք են վերցնում։

-Ձեր գնահատականը ո՞րն է, ստիպվա՞ծ է ՀՀ իշխանությունը ՀԱՊԿ-ի կազմում Ղազախստան զորք ուղարկել։

-Այո։ Հիմա ասում են՝ ՀՀ-ն պիտի չուղարկեր զորք։ Մեկը լավ դիտողություն էր արել, որ եթե չուղարկեին զորք, արդեն պիտի հարցնեին՝ ինչո՞ւ չուղարկեց։ Այստեղ ուրիշ հարց է գալիս՝ ՀՀ-ն ի վիճակի՞ էր չկատարել իր պայմանագրային պարտավորությունները։ Ինչի՞ համար եմ ասում սա, մանավանդ, որ Հայաստանը նախագահող երկիր է, դա նշանակում է՝ ՀԱՊԿ-ի ամբողջ աշխատանքները վիժեցնել, ինչի պատասխանատվությունը խոշոր եղբայրը գցելու էր մեզ վրա։ Չէր կարող չուղարկել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան