Այսօր տեղի ունեցած ՀԱՊԿ անվտանգության խորհրդի առցանց նիստում անդամ պետությունների ղեկավարներն փորձել են հիմնավորել, թե ինչու են շուրջ հինգ հազար թվակազմով զորախումբ ուղարկել Ղազախստան: Հայաստանից 100 զինծառայող է մեկնել, որոնց թվում նաև կանայք են: Հիշեցնենք՝ 2022 թվականը Ղազախստանում մեկնարկեց արյունալի իրադարձություններով: Հեղուկ գազի թանկացման կառավարության որոշումը փողոց հանեց հազարավոր ղազախների: Բողոքի ակցիաներն արագորեն վերածվեցին բախումների։ …

