12 օր՝ մինչև նոր սահմանափակումներ․ չպատվաստվածների մուտքը ժամանցի վայրեր՝ միայն ՊՇՌ թեստի տեղեկանքով. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առողջապահության նախարարությունն այսօր հայտարարեց, որ հունվարի 22-ից հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների և մարզասրահի հաճախորդները, գրադարանների և թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները մուտք են գործում միայն, եթե ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

  1. ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ,
  2. COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք կամ  պատվաստման սերտիֆիկատ։

Նշված պահանջը չի վերաբերում միայն մինչև 18 տարեկան անձանց՝ անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում, հղիներին՝ հղիության մասին բժշկական փաստաթուղթ ներկայացնելու դեպքում, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցողներին և  կովիդով արդեն հիվանդացածներին՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում։

Պահանջը կդժվարացնի  համավարակի ընթացքում մեծ դժվարությունների միջով անցած շատ բիզնեսների վիճակը կարծում է հանրային սննդի կետերից մեկի մենեջերը, որտեղ օրվա ծանրաբեռնված ժամերին 250-300 հոգու են սպասարկում։

Բիզնեսը վերջին շրջանում կրած դժվարություններից հետո հազիվ վերջին մի քանի ամիսներին է միայն ոտքի կանգնել, ասում է սննդի կետի մենեջերը․ ըստ նրա՝ նոր խստացումները նոր դժվարություններ ու խնդիրներ են բերելու։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից ասում են՝ վերահսկողությունն իրականացվելու է խստացված ռեժիմով։

Առաջին անգամ խախտում արձանագրելու դեպքում կամ կտրվի նախազգուշացում, կամ կախված խախտման ծավալից՝ տուգանք 100-300 000 դրամի չափով, իսկ կրկնվելու դեպքում՝ կառաջացնի տուգանք 150-500 հազար դրամի չափով։

Կինոթատրոններից ու թատրոններից առայժմ զերծ են մնում մեկնաբանություններից, ասում են՝ դեռ պաշտոնական հրամանագիր չունեն, հետևաբար՝ կարծիք արտահայտել չեն կարող։

Չպատվաստված քաղաքացիների համար մուտքի սահմանափակումներ գործում են աշխարհի տարբեր երկրներում, որոշ երկրներ էլ արդեն պատվաստումը պարտադիր են դարձնում, Հունաստանում օրինակ,պատվաստումը պարտադիր է դառնում 60-ից բարձր տարիքային խմբի բնակիչների համար, այս տարվանից այն պարտադիր է նաև Ավստրիայում՝  բոլոր քաղաքացիների համար,  պատվաստումից հրաժարվողների համար սահմանվում է տուգանք։

Հայաստանում աշխատանքի ներկայանալիս 2 շաբաթը մեկ թեստի բացասական արդյունք ներկայացնելու պահանջը նպաստեց պատվաստումների թվի մեծացմանը, սակայն, չնայած նրան, որ Հայաստանում շուրջ 1  մլն 700 հազար պատվաստում է իրականացվել, մենք շարունակում ենք  տարածաշրջանում մնալ վերջին տեղում։  Ռուսաստանում, օրինակ, հունվարի 9-ի դրությամբ պատվաստվել է  բնակչության 36,5%, Թուրքիայում՝ 60%, Ադրբեջանում 45,3, Իրանում՝  51, Վրաստանում 26 իսկ Հայաստանում՝  24,9 %-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան