Հայաստանը մեծ սխալ է գործել` խաղաղապահ զորք ուղարկելով  Ղազախստան, այդպես դարձել է մեղսակից․ Փոլ Գոբլ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Ղազախների ապստամբությունը պատասխանն է այն անպաշտպան իրավիճակի, որում նրանք հայտնվել են իրենց կառավարության սխալ քաղաքականության հետևանքով․ Factor.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը՝ խոսելով այս օրերին Ղազախստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։

«Տարբեր մարդիկ, այդ թվում՝ կառավարության և Կրեմլի ներսում գտնվող խմբերը, փորձում են շահարկել իրավիճակը»,- նկատեց նա։

Փոլ Գոբլը, խոսելով Ղազախստանում ծավալվող իրադարձություններում  Ռուսաստանի դերի մասին, նշեց, որ Մոսկվայի նպատակն է՝ այնպես անել, որ փողոցը երբեք չկարողանա տապալել նախկին խորհրդային տարածքում իշխանության ղեկին գտնվողներին։  «Ռուսաստանը նաև ձգտում է ընդլայնել իր ազդեցությունն ու նույնիսկ վերահսկողությունն այդ երկրներում: Նա չէ բողոքի ակցիաներ ստեղծողը, բայց շահագործում է դրանք այդ նպատակով»,- ասաց նա։

Խոսելով արդեն ներղազախստանյան զարգացումներում ՀԱՊԿ-ի, այդ թվում Հայաստանի ներգրավվածության մասին՝ ամերիկացի վերլուծաբանը  նշեց՝ Հայաստանը մեծ սխալ է գործել խաղաղապահ զորք ուղարկելով։ Այդպես, ըստ նրա, պաշտոնական Երևանը դարձել է մեղսակից․ փորձել է ճնշել այլ երկրի ժողովրդի։ «Այդ մասնակցությունը հետագայում կարող է շրջվել Հայաստանի դեմ»,- ասաց նա։

Պատասխանելով դիտարկմանը, թե Արևմուտքը ինչ դիրքորոշում ունի Հայաստանի այդ քայլի վերաբերյալ, նա նշեց, որ չի կարծում, որ Արևմուտքն այս հարցում  որևէ եզրակացության արդեն եկել է։ Ամեն դեպքում, նրա խոսքով, ավելի լավ կլիներ, որ Հայաստանը մի կողմ կանգներ։

«Բայց Երևանն արդեն խառնվել է, պետք է հիմա պարզապես խուսափի ավելի խորանալուց»,-   իր խոսքը եզրափակեց ամերիկացի վերլուծաբանը։

Հիշեցնենք, որ Ղազախստանում մի քանի օր շարունակվող բողոքի զանգվածային ակցիաները վերաճեցին բախումների, ցուցարարները գրավեցին Ալմաթիի օդանավակայանը:

Նշենք, որ Ղազախստանի նախագահ Ժոմարդ Տոկաևը հայտարարեց, որ օգնություն է խնդրել ՀԱՊԿ գործընկերներից՝«ահաբեկչական սպառնալիքը» հաղթահարելու համար: Տոկաևի հայտարարությունից հետո ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր է ուղարկում Ղազախստան:

Հայաստանից Ղազախստան է գործուղվել 100 հոգանոց խաղաղապահ զորք, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության, իրականացնելու է ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ։

Հռիփսիմե Հովհաննիսյան