Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ հանդես են եկել կոչով՝ ուղղված միջազգային հանրությանը։ Կազմակերպությունները խորին մտահոգություն են հայտնել հայ-ադրբեջանական սահմանին անկայուն իրավիճակի վերաբերյալ: Հայտարարությունը, որին միացել են 16 կազմակերպություններ, ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ։ «Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունները հայտնում են իրենց խորին մտահոգությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակաբար տիրող անկայուն իրավիճակի վերաբերյալ: Արդեն մի քանի ամիս է՝ …