Ապաշրջափակված երթուղիներով միջազգային փոխադրումները պետք է իրականացվեն միջազգային պայմանագրերի և կողմերից յուրաքանչյուրի ազգային օրենսդրության հիման վրա։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ նշելով, որ Ռուսաստանը լավ հեռանկար է տեսնում Հարավային Կովկասում տրանսպորտային միջոցների ապաշրջափակման հարցում։ «Տարածաշրջանում մենք տեսնում ենք տրանսպորտային կապերի ապաշրջափակման լավ հեռանկարներ՝ հաշվի առնելով բոլոր կողմերի …

