Ինչ է կատարվում ԱԺ դահլիճում` նիստն ընդհատելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Ազգային ժողովի նիստն ընդհատվել է, քանի որ պատգամավորների միջև վեճ ծագեց և իրարանցում սկսվեց: Ընդմիջում հայտարարելուց հետո էլ անգամ պատգամավորները նիստերի դահլիճից չէին հեռանում, նրանք շարունակում էին կանգնած խոսել:

Նշենք, որ մինչ այդ ԱԺ-ում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ ազգանունից ելնելով՝ մարդուն թուրքական ազդեցության գործակալ համարելը սխալ մոտեցում է: «Խնդրում եմ ձեր շուրջը նայել, կարող է կասկածելի ազգանուններ հայտնաբերեք, բայց նաև խորհուրդ չեմ տա, որովհետև դա սխալ գործելաոճ է»,- ասաց Արշակյանը:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղից աղմկելու համար նախազգուշացում հայտարարեց «Հայաստան» խմակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանին՝ ասելով. «Ինձ թվում է, դուք լավ չեք հասկանում, ձեզ սխալ է թվում, ձեր ամբողջ խմբակցությանը կոչ եմ անում՝ հանգստացե՛ք մի հատ»:

Ռուբինյանը հունից դուրս եկավ. «Կանեմ այն, ինչ կուզեմ, տիրությո՛ւն արեք»:

Տեղից հակադարձեցին. «Չես կարա»: Ռուբինյանը պատասխանեց. «Կարամ»: ԱԺ-ում իրարանցում սկսվեց. նիստն ընդհատվեց: ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ նիստը կվերսկսվի մեծ ընդմիջումից հետո:

Մանրամասները՝ տեսանյութում: