ՆԱՏՕ-ն չի համաձայնի իր զորքերը հանել երկրներից, որոնք դաշինքին միացել են 1997թ․ հետո․ Ստոլտենբերգ

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

ՆԱՏՕ-ն երբեք չի համաձայնի իր զորքերը հանել երկրներից, որոնք դաշինքին միացել են 1997 թվականից հետո, քանի որ դա նրանց դաշինքի երկրորդ կարգի անդամներ կդարձնի։ Այս մասին կանադական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«ՆԱՏՕ-ի դաշնակիցները չեն կարող զիջումների գնալ եվրոպական անվտանգության, իրականում՝ միջազգային անվտանգության կենտրոնական սկզբունքի հիման վրա։ Այն փաստը, որ ամեն երկիր իրավունք ունի ընտրել իր ուղին, ինքնուրույն որոշել՝ ուզո՞ւմ է պատկանել դաշինքին, թե՝ ոչ, իրականում կենտրոնական սկզբունք է։ Իհարկե, մենք ևս չենք կարող համաձայնել նրան, որ չենք կարող ունենալ ՆԱՏՕ-ի զորքեր այն երկրներում, որոնք ՆԱՏՕ-ին են միացել 1997 թվականից։ Դա իրականում կնշանակի, որ մեր անդամների կեսը չի կարող պաշտպանվել ՆԱՏՕ-ի զորքերի կողմից։ Այդ ժամանակ նրանք կլինեն ՆԱՏՕ-ի երկրորդ կարգի անդամներ, մենք դա երբեք չենք անի»,- ասել է Ստոլտենբերգը։

Միաժամանակ, դաշինքի գլխավոր քարտուղարը նշել է, որ պատրաստ են մասնակցել ոչ միջուկային զենքերի, միջուկային հրթիռների նվազեցման ու այլ միջոցառումներին, որոնք դրական կլինեն Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի համար։

Նշենք, որ անվտանգության երաշխիքներին առնչվող ռուս-ամերիկյան խորհրդակցությունները տեղի են ունեցել օրերս Ժնևում, որից հետո կայացել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը։

Էմմա Չոբանյան