ՇՄ նախարարն Անտառային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ այսօր Անտառային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Վլադիմիր Կիրակոսյանին։

«Շնորհակալություն եմ հայտնել կոմիտեի նախկին նախագահ Արթուր Պետրոսյանին՝ պետության համար բարդ ժամանակահատվածում իրականացրած աշխատանքի համար և շնորհավորել Վլադիմիր Կիրակոսյանին՝ հույս հայտնելով, որ նա իր հմտությունները, փորձն ու գիտելիքը կներդնի բարդ ու չափազանց կարևոր ոլորտի զարգացման գործում։

Պետք է նոր թափով լծվել բարեփոխումների կյանքի կոչմանը։ Հույս եմ հայտնել, որ պարոն Կիրակոսյանի նշանակումը նոր խթան կհանդիսանա նախանշած փոփոխությունների կյանքի կոչման ճանապարհին։

Արթուր Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել կոմիտեի անձնակազմին համատեղ աշխատանքի համար, հաջողություն ու բեղմնավոր աշխատանք մաղթել Անտառային կոմիտեի նոր նախագահին։

Իր հերթին, Վլադիմիր Կիրակոսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և կարևորել Անտառային կոմիտեի դերակատարումը անտառային ոլորտում Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնած բարեփոխումների իրականացման գործընթացում՝ խոստանալով անել հնարավորը՝ խնդիրների արագ հաղթահարման և զարգացման նոր փուլ թևակոխելու համար։

Նաև կարճ խորհրդակցություն եմ անցկացրել աշխատակազմի հետ՝ առաջարկելով գույքագրել հրատապ լուծում պահանջող խնդիրները և հստակեցնել դրանց լուծման ուղիները»,-  գրել է Սիմիդյանը: