Երբ Թուրքիայի հետ հարաբերություն կարգավորվի, Ցեղասպանության ճանաչման հարցում հնարավոր է առաջընթաց. Խաչատուր Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
Բոլորը

Ես 4-րդ անգամ եմ ԱԺ-ում հայտնվում, ես այսպիսի խմբակցություն չեմ տեսել: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցությանը:

«Ժամանակ առ ժամանակ վարչապետը խմբակցության հետ հանդիպում է, ներկայացնում է իր արած գործերը, իր հանդիպումների մասին:

Սուքիասյանը հավելեց, որ Ալիևի հետ հանդիպումների, բանակցությունների մասին նույնպես վարչապետը պատմել է. «Ինձ շատ դուր եկավ, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ընդհանուր իրավիճակը, և թույլ տվեց, որ պատգամավորներն իրենք էլ մտածեն, թե ինչ հնարավոր զարգացումներ կարող են լինել»:

Նա ընդգծեց, որ հայ-թուրքական բանակցությունների պայմանների մասին տեղյակ չէ, քանի որ խոսքը գաղտնի բանակցությունների մասին է. «Հայաստանի կողմից Ռուբեն Ռուբինյանն է, որը շատ լավ տիրապետում է, գրագետ, շատ ճկուն, տաղանդավոր երիտասարդ է… Ես կարծում եմ՝ Ռուբեն Ռուբինյանը կհաջողի»:

«Պետք է մեր հարևանների հետ հարաբերությունները կարգավորենք, այդ կարգավորման արդյունքում հնարավոր է Ցեղասպանության ճանաչման հարցում ավելի շատ առաջընթաց ունենանք, քան ոչ հարևանային հարաբերությունների դեպքում: Եթե հակամարտություն կա, այդ հարցն ավելի է բարդանում»,- ընդգծեց Սուքիասյանը՝ հավելելով, որ հասարակությունների հետ պետք է աշխատել, որ միմյանց նկատմամբ ատելություն չլինի:

Մանրամասները՝ տեսանյութում: