Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի բյուջեի քննարկման ժամանակ անդրադարձավ նաև զինվորականների խնդիրներին: Նա նշեց, որ Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ առաջարկներ են ներկայացվել ԱԺ հանձնաժողովներին: Թաթոյանի խոսքով՝ զինծառայողների անվճար բուժօգնության հարցերը գլխավոր ոլորտներից է: …

