Ռուսական ագենտներ և թուրքական լրտեսներ են ՀՀ ղեկավարների կեսը՝ այդ տրամաբանությամբ․ էժանագին շահարկում է․ Դավիթ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:15
Առուշ Առուշանյանը Գորիսի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն է
10.09.2026 | 19:00
Լևոն Քոչարյանի հայրը կալանավորված է, թող ինքը գլխավորի փողոցային պայքարը․ գուցե կպատմի՝ ոնց է հարստացել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 18:49
Հայաստանը կմիանա ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությանը
10.09.2026 | 18:39
Իրանը ժամանակավոր դադարեցրել է էներգակիրներ փոխադրող օտարերկրյա նավերի բեռնափոխադրման վճարը
10.09.2026 | 18:28
ՊՊԾ-ն հողերի օտարման գործընթացներում խախտումներ և չարաշահումներ է արձանագրել․ որքան վնաս է տրվել պետությանը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանի հետ

-Պարո՛ն Ստեփանյան, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման պրոցեսը դիտարկվում է նաև որպես Ռուսաստանի հայացքի ներքո ընթացող։ Եվ այստեղ կարևորագույն հարցն այն է, թե ի՞նչ իրական վերաբերմունք ունի ՌԴ-ն այս պրոցեսի նկատմամբ։ Կրեմլը կարող է ժպիտով ողջունել պրոցեսը, բայց իրականում դրա դեմ քայլե՞ր անել։

-Ես ինչքան հասկանում եմ՝ Հայաստանի ղեկավարությունը հայ-թուրքական պրոցեսը 100 տոկոսով համաձայնեցրել է Ռուսաստանի հետ։ Այստեղ որևէ խնդիր չկա։ Համաձայնեցված է, քանի որ կա սիտուատիվ համագործակցություն Թուրքիայի և Ռուսաստանի միջև։ Այդ սիտուատիվ համագործակցությունը ենթադրում է, որ ՌԴ-ն շահագրգռված է այս փուլում, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն։

-Ինչո՞ւ է շահագրգիռ Մոսկվան Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմամբ։  

-Որովհետև տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը պետք է աշխատի, կոմունիկացիաները պետք է աշխատեն։ Չեն կարող ռուսները բացել տարածաշրջանը՝ ունենալով հայ-թուրքական փակ սահման։ Այսինքն՝ ամբողջը պետք է բացվի, տնտեսական, ֆինանսական շահեր կան, աշխարհաքաղաքական շահեր են։ Այսօր Ռուսաստանը շահագրգռված է այդ պրոցեսում, այն դեպքում, երբ այն վերահսկվում է իր կողմից։

-Ներհայաստանյան դիսկուրսին անդրադառնանք հետաքրքրական է, որ ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը Հրանտ Դինքի անվան հիմնադրամի կազմակերպած ծրագրի շրջանակում 2017-ին մի քանի ամիս Թուրքիայում հետազոտություն իրականացնելու փաստն օգտագործելով՝ ՀՀ-ի բանագնաց Ռուբեն Ռուբինյանին մեղադրեց թուրքական ազդեցության գործակալ լինելու մեջ։ Ի դեպ, Ռուբինյանի հետազոտության թեման եղել է «Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացում հասարակական կազմակերպությունների ունեցած ազդեցությունը»։ Ըստ Ձեզ՝ ի՞նչն է այստեղ կասկածելի իրողություն։

-Այդ նույն տրամաբանությամբ՝ ՀՀ ղեկավարների կեսը թուրքական լրտեսներ և ռուսական ագենտներ են, և շատ կներեք՝ մեր ԱԱԾ-ի և ոստիկանության ուղիղ կեսը ռուսական ագենտուրա է։ Կարծում եմ՝ դա քաղաքական շահարկում է, և բավականին էժանագին շահարկում։ Գիտեք՝ շատ դեպքերում մեր ընդդիմությունը և, ցավոք, նաև իշխանությունը քաղաքական պոլեմիկան տանում են պլինտուսի մակարդակի վրա։ Բավականին վատ է դա և արտացոլում է այն վատ իրավիճակը, որում հայտնվել է մեր քաղաքական դաշտը։

-Եվ կարևորագույն ախտորոշումները չեն արվում, ռիսկերը չեն հաշվարկվում և գնահատվում․․․

-Չեն հաշվարկվում և դա միանշանակ վնասում է Հայաստանի Հանրապետությանը։ Անվանելով պարոն Ռուբինյանին թուրքի․․․ չգիտեմ ինչ, դա հարված է Հայաստանի Հանրապետությանը և նրա շահերին։ Ես չգիտեմ՝ նա ինչպիսի դիվանագետ կամ մասնագետ է, բայց նա ներկայացնում է քո երկիրը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան