Ներդրողը, ռիսկեր տեսնելով, չի անում ներդրումներ, շղթան բերում է մինչև կրթական խնդրի․ Հայկ Մնացականյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Բոլորը

Factor TVի տաղավարում տնտեսության հեռանկարների մասին զրուցել ենք տնտեսագետ Հայկ Մնացականյանի հետ

Պարո՛ն Մնացականյան, տարեվերջին որոշվեց, որ այլևս չի երկարացվի թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։ Արդյո՞ք հայկական բիզնեսը կարողացավ մեկ տարվա ընթացքում օգտվել դրանից։ Ի՞նչ է լինելու, երբ հանվում է այդ արգելքը։

-Գլոբալ առումով՝ խնդիրը շատ ավելի խորն է, քան միայն այդ արգելքի հանումը կամ երկարացումը։ Երկար տարիներ այս կառուցվածքով տնտեսություն ունենալու պարագայում մեզ մոտ ստեղծվել է միտում, որ երբ ստեղծվում է ավելացված արժեք, ավելի շատ շահույթ է ձևավորվում։ Բայց զարմանալի իրավիճակ է, որ շահույթը չի վերաներդրվում տնտեսության մեջ, այլ գնում է սպառման։

Այստեղ պետությունը շատ մեծ անելիք ունի, որովհետև ներդրողը, որ շահույթ է ստանում, տեսնում է ռիսկեր վերաներդրման մեջ, և ներդրումն իրականացնում է ավելի կարճ ժամանակահատվածով կամ ուղղում է դեպի սպառումը։ Խնդիրն ավելի է խորանում, որովհետև ավելի քիչ պահանջարկ է ստեղծվում որակյալ աշխատուժի հանդեպ։ Դա էլ իր հերթին բերում է կրթության խնդիրներին։

Եվ այս ամենը հաշվի առնելով՝ պետք է հստակ քաղաքականություն մշակվեր՝ աջակցությունների ծրագիր, որը հնարավորություն կտար, որ իրենք սկսեին փոխարինող արտադրատեսակների արտադրությունը։

Կառավարության հնգամյա միջոցառումների ծրագրում գրված է, որ տարեվերջին կամ մյուս տարվա սկզբին Ամուլսարի հանքը կարող է գործել։ Նման նպատակադրում կա։ Ի՞նչ ազդեցություն կունենա սա տնտեսության վրա։

-Մեր արտահանման կառուցվածքում հանքարդյունաբերությունն էական տեղ ունի։ Այո՛, այս պարագայում մենք կակնկալենք, որ եթե եկամուտներն աճեն միջազգային շուկայում, ապա մենք հնարավոր ֆինանսական ներարկումներ կունենանք։ Եթե՛ աճեն։

Բայց խնդիրը ուրիշ տեղ է․ մենք ինչքա՞ն հանքահումքային տնտեսության վրա փորձենք զարգացնել մեր երկիրը։ Այստեղ կառավարման մշակույթի, մոտեցումների բեկումնային փոփոխություն է պետք, որովհետև Ամուլսարը, ի վերջո, մի օր կվերջանա՝ 10, 20, 50 տարի հետո։ Ուրիշ ի՞նչ ենք անելու։ Այսօրվանից պետք է այդ փոփոխություններն իրականացնել։

-Այս տարի հունվարի սկզբին ավելացան աշխատանքային օրերը։ Մարդկանց մի մասն աշխատեց։ Մենք սրա պտուղները ե՞րբ կզգանք, և կզգա՞նք արդյոք։

-Տեսեք՝ ինչ նրբություն կա։ Խնդիրն աշխատանքի արդյունավետության մեջ է։ Հիմա պատկերացրեք՝ աշխատանքային օրերն ավելացան, մարդիկ եկան աշխատանքի, աշխատեցին ինչպես նախկինում, արդյունավետությունը եղավ ցածր։ Արդյունքը, չգիտեմ, կերևա, թե՝ ոչ։ Խնդիրը ոչ թե աշխատանքային օրերի քանակն է, այլ աշխատանքի արդյունավետությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան