Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ին, Բերդ համայնքի Նավուր, իսկ ժամը 13։00-ին Չինչին բնակավայրերում գործարկվելու են ազդարարման շչակները: Տավուշի մարզային փրկարարական վարչությունն անց է կացնելու «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ։ «Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է ԱԻՆ-ի հաղորդագրությունում։

