Ջո Բայդենը Զելենսկիին հիշեցրել է Մինսկի պայմանավորվածությունների մասին․ ԱՄՆ-ը վերահաստատել է իր աջակցությունն Ուկրաինային

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերջին շաբաթների ընթացքում երրորդ անգամ զրուցել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ Ուկրաինայի դեմ ռուսական հնարավոր ագրեսիայի մասին Արևմուտքի մտավախությունների ֆոնին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում, ասվում է, որ Ջո Բայդենը կրկին հաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ իր դաշնակիցների և գործընկերների հետ «ամբողջ վճռականությամբ արձագանքել», եթե Ռուսաստանը կրկին ներխուժի Ուկրաինա։

Բայդենը վստահեցրել է իր զրուցակցին Ուկրաինայի ինքնիշխանությանն ԱՄՆ-ի աջակցության մասին, ինչպես նաև ասել, որ ԱՄՆ-ն ուղիներ է փնտրում՝ Ուկրաինայի տնտեսությանը հավելյալ աջակցություն ցուցաբերելու համար, որը բացասական հետևանքներ է կրում սահմանների մոտ ռուսական զորքերի կուտակման պատճառով։

«Նախագահ Ջո Բայդենը Միացյալ Նահանգների անունից աջակցություն է հայտնել հակամարտությունը «նորմանդական քառյակի» ձևաչափով կարգավորելու ջանքերին, ինչպես նաև հույս է հայտնել, որ հունվարի 26-ին կողմերի կողմից 2020 թվականի հուլիսի հրադադարի պայմանների վերահաստատումը կօգնի նվազեցնել լարվածությունը և առաջ շարժվել մինսկյան պայմանավորվածությունների իրագործման հարցում»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Մինսկում ստորագրված համաձայնությունները, որոնք վերջ դրեցին Ուկրաինայի արևելքում ակտիվ ռազմական գործողություններին, ներառում են նաև սահմանադրական բարեփոխումներ, որը ենթադրում է երկրի ապակենտրոնացում, Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում անջատողական կազմավորումներին ինքնավարության տրամադրում և նրանց ընդգրկում Ուկրաինայի քաղաքական դաշտում։

Տաթև Ֆռանգյան