Բրազիլիայի նախագահը սոցցանցերում գաղտնի փաստաթղթեր է հրապարակել․ նա կհարցաքննվի

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն կհարցաքննվի ոստիկանությունում գաղտնի փաստաթղթերի արտահոսքի գործով։ Պետության ղեկավարը սոցցանցերում գաղտնի փաստաթղթերի լուսանկար է հրապարակել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Որոշումը ստորագրել է Բրազիլիայի Գերագույն դատարանի դատավոր Ալեքսանդր դե Մորալեսը։ Բոլսոնարոն պետք է ցուցմունք տա հունվարի 28-ին։

Բոլսոնարոն սոցցանցերում հրապարակել է գաղտնի փաստաթղթեր Բարձր ընտրական դատարանի վրա հարձակումների հետ կապված գործից: Հարձակումը տեղի է ունեցել 2018 թվականի նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ։

Այնուհետև Բոլսոնարոն սոցցանցում հրապարակել է փաստաթղթերի լուսանկար և ասել, որ երկրի էլեկտրոնային քվեարկության համակարգը խոցելի է հաքերների և կեղծիքների համար։

Ավելի վաղ Բրազիլիայի Սենատում Բոլսոնարոյին մեղադրել էին ինը հանցագործության մեջ։ Մեղադրանքները վերաբերում են COVID-19-ի համաճարակի դեմ պայքարին և ներառում են մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։

Տաթև Ֆռանգյան