Ռուսաստանն ԱՄՆ-ին գրավոր պատասխան է փոխանցել Ուկրաինայի շուրջ իրավիճակի ապաէսկալացիայի առաջարկներին։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով Պետքարտուղարության անանուն ներկայացուցչին։ «Մենք կարող ենք հաստատել, որ գրավոր պատասխան ենք ստացել Ռուսաստանից»,- ասել է պարբերականի զրուցակիցը։ Փաստաթղթի բովանդակությունը չի բացահայտվել, քանի որ ԱՄՆ-ը փաստաթղթի հանրային քննարկումն «անարդյունավետ» է համարում․ այս հարցը ևս պետք է Մոսկվան …

