Ռուսաստանը ԱՄՆ-ին գրավոր պատասխան է փոխանցել Ուկրաինայի շուրջ իրավիճակի ապաէսկալացման առաջարկներին․ The Washington Post

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Ռուսաստանն ԱՄՆ-ին գրավոր պատասխան է փոխանցել Ուկրաինայի շուրջ իրավիճակի ապաէսկալացիայի առաջարկներին։ Այս մասին հայտնում է  The Washington Post-ը՝ վկայակոչելով Պետքարտուղարության անանուն ներկայացուցչին։

«Մենք կարող ենք հաստատել, որ գրավոր պատասխան ենք ստացել Ռուսաստանից»,- ասել է պարբերականի զրուցակիցը։

Փաստաթղթի բովանդակությունը չի բացահայտվել, քանի որ ԱՄՆ-ը փաստաթղթի հանրային քննարկումն «անարդյունավետ» է համարում․ այս հարցը ևս պետք է Մոսկվան որոշի։

«Դա թողնենք Ռուսաստանի հայեցողությանը։ Մենք լիովին հավատարիմ ենք մնում այս խնդիրների լուծման համար երկխոսությանը և կշարունակենք սերտ խորհրդակցությունները մեր դաշնակիցների ու գործընկերների, այդ թվում՝ Ուկրաինայի հետ»,- հավելել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։

The Washington post-ը հիշեցնում է, որ հրապարակավ Մոսկվան հոռետեսորեն է արձագանքել Բայդենի վարչակազմի գրավոր առաջարկին։

«Չի կարելի ասել, որ մեր տեսակետները հաշվի են առնվել կամ մեր մտահոգությունները հաշվի առնելու պատրաստակամություն է դրսևորվել»,- հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ԱՄՆ-ի առաջարկը նկարագրել է որպես մի բան, որը Կրեմլին առաջարկում է «լուրջ դիվանագիտական ուղի՝ առաջ շարժվելու համար, եթե Ռուսաստանը դա ընտրի»: Միաժամանակ, ամերիկացի այլ պաշտոնյաներ էլ իրենց հերթին հայտարարել են, որ Արևմուտքը չի խոնարհվել Ռուսաստանի պահանջի առաջ, որ ՆԱՏՕ-ն փակի իր «բաց դռների քաղաքականությունը»՝ արգելելով այնպիսի երկրներին, ինչպիսիք են Ուկրաինան և Վրաստանը, միանալ ռազմական դաշինքին:

Տաթև Ֆռանգյան