Նոյեմբերի 16-ի ԱԺ նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած ««ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի խոսքով՝ նախաձեռնության նպատակն է լուծել իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները եւ համապատասխանեցնել միեւնույն ոլորտը կանոնակարգող օրենսդրական ձեւակերպումները: …

