Փորձարկվում են «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի փորձնական չափորոշիչն ու ծրագրերը

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման շրջանակում ՀՀ Տավուշի մարզում ներկայում փորձարկվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի փորձնական չափորոշիչն ու ծրագրերը (8-11-դասարաններ)․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

«Մասնագիտական կողմնորոշում» կրթական ծրագրի հիմնական նպատակը սովորողների մասնագիտության գիտակցված ընտրությանը նպաստելն է՝ անձի հետաքրքրություններին, կարիքներին և առանձնահատկություններին, ինչպես նաև աշխատաշուկայում մրցունակ աշխատուժի պահանջարկին առավելապես համապատասխանող մասնագիտական գիտակից ընտրության հնարավորության ստեղծմամբ:

«Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի ծրագրի խնդիրներն են.

հոգեբանամանկավարժական դիագնոստիկ մեթոդներով բացահայտել սովորողների անհատական հոգեբանական առանձնահատկությունները՝ առանձին հատկանիշները, խառնվածքը, ընդունակությունները, հետաքրքրությունները և այլն,
տրամադրել տեղեկատվություն և խորհրդատվություն՝ սովորողի նախասիրություններին և աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան,
ձևավորել աշխատանքի և մասնագիտությունների վերաբերյալ դրական վերաբերմունք,
նպաստել կարիերայի պլանավորման և ձեռնարկատիրական գործունեության միջոցով ինքնազբաղվածության ապահովմանն ուղղված գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորմանը,
կազմակերպել և անցկացնել ոչ ֆորմալ խմբային դասընթացներ` ուղղված կարիերայի պլանավորման հմտությունների զարգացմանը,
ձևավորել համագործակցության ճկուն համակարգ արհեստագործական, միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև գործատուների, միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների և շահագրգիռ այլ կառույցների միջև:

«Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի ծրագրի համար առաջարկվող ժամաքանակը տարեկան 34 ժամ է (շաբաթական մեկ հանդիպում): Դասընթացը կարող է վարել միայն վերապատրաստված և երաշխավորված մասնագետը (նախապատվությունը տրվում է դպրոցի սոցիալական մանկավարժին, հոգեբանին և մասնագիտացված կրթական աջակցությունների գծով փոխտնօրենին), որին նախապես պետք է ընտրի դպրոցը՝ հաշվի առնելով «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացը դասավանդելու համար անհրաժեշտ մասնագիտական և անձնային որակները: