ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չեղարկել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը։ Այդ մասին նա հայտարարել է փետրվարի 22-ին, Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում։ Հանդիպումը պետք է կայանար փետրվարի 24-ին։ Բլինքենն ընդգծել է, որ դրա անցկացման պայմանը Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հրաժարվելն է։ «Անցյալ շաբաթ ես առաջարկել էի Լավրովի հետ հանդիպում անցկացնել, …

