Էնթոնի Բլինքենը չեղարկել է Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը

Լուրեր

21.08.2026 | 22:51
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
21.08.2026 | 22:27
Ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերել
21.08.2026 | 22:12
Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները
21.08.2026 | 21:56
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
21.08.2026 | 21:50
Հայաստանի և Հարավային Սուդանի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել
21.08.2026 | 21:45
Ծանրորդ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն
21.08.2026 | 21:29
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հունաստանի դեսպանին և պաշտպանության հարցերով կցորդներին
21.08.2026 | 21:14
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության խորացման հարցեր
21.08.2026 | 20:59
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.08.2026 | 20:40
Հայաստանի և Վրաստանի հետախուզական կառույցների ղեկավարները քննարկել են համագործակցության խորացումը. 1tv.ge
21.08.2026 | 20:22
Կրիպտոաշխարհն արդեն դարձել է մեր իրականության մաս. ՊԵԿ նախագահը քննարկել է ոլորտի կարգավորումները
21.08.2026 | 20:07
Դատարանը կասեցրել է Հայաստանի առաջնությունում լեգեոնականների սահմանափակման նոր օրենքը
21.08.2026 | 19:47
Էբոլայի բռնկումը շարունակվում է․ Հայաստանում տարածման ռիսկը ցածր է. ՀՎԿԱԿ
21.08.2026 | 19:33
Արմեն Գրիգորյանն անգործ չի մնացել. Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 19:20
Որքան որ հասկացել եմ` զինվորները պատժվելու հետևանքով չէին դրսում. Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չեղարկել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը։ Այդ մասին նա հայտարարել է փետրվարի 22-ին, Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում։

Հանդիպումը պետք է կայանար փետրվարի 24-ին։ Բլինքենն ընդգծել է, որ դրա անցկացման պայմանը Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հրաժարվելն է։

«Անցյալ շաբաթ ես առաջարկել էի Լավրովի հետ հանդիպում անցկացնել, բայց պայմանով, որ Ռուսաստանը չներխուժի Ուկրաինա: Այժմ մենք տեսնում ենք, որ ներխուժումը սկսվել է: Ուստի՝ անիմաստ է այս հանդիպումն այժմ անցկացնել»,- ասել է Բլինքենը:

Բլինքենը հավելել է, որ իր որոշման մասին Լավրովին տեղեկացրել է նամակով։

Նա նաև վստահեցրել է, որ ԱՄՆ-ը դեռ հույսը դնում է հակամարտության դիվանագիտական կարգավորման վրա, սակայն դրա համար Ռուսաստանը պետք է հաստատի իրավիճակը խաղաղ ճանապարհով կարգավորելու իր մտադրությունը։

 

Տաթև Ֆռանգյան