ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ իրավիճակի զարգացման մասին մենք պարբերաբար տեղյակ ենք պահում միջազգային գործընկերներին: Factor.am-ի հարցին, թե արդյոք երեկ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին սահմանային լարվածության ժամանակ օգնության համար, այսպես արձագանքեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ «Հունվարի 11-ին ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտմանն ի պատասխան՝ հայկական …

