«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսօր Ազգային ժողովի հերթական նիստում ընդդիմությանը կոչ արեց վերադառնալ կեղծ իրականությունից և դադարեցնել աշխատանքի իմիտացիան: Նա հիշեցրեց, որ օրինագծերը քննարկվում են մասնագիտական հանձնաժողովներում. «Եվ հենց այնտեղ կա հնարավորություն դետալային քննարկել ցանկացած դրույթ, բառ, տառ ցանկացած օրենքում: Սակայն հանդիսատեսի քանակը հանձնաժողովներում այնքան էլ շատ չէ, քիչ է, և քաղաքական շոուների …

