Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ (փոխպետքարտուղար) արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պառայի հետ, որը Հայաստան է ժամանել Երևանում Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակության բացման առիթով. տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ գոհունակությամբ ընդգծել է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջպետական հարաբերությունների շարունակական զարգացումը և …

