Ռուս-ուկրաինական ռազմական գործողությունները մեծապես կազդեն Թուրքիայի տնտեսության վրա

Լուրեր

11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ռազմական գործողություններից առավել տուժած երկրներից է։ Անկարան պնդում է, որ պատժամիջոցներն արդյունավետ լուծում չեն ճգնաժամի համար, սակայն նրա դաշնակիցներից շատերն արդեն հայտարարել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների մասին, այդ թվում՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն, գրում է «Ահվալ» գործակալությունը։

Ըստ հրապարակման՝ թուրքական առևտուրը, զբոսաշրջությունը, արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը վտանգի տակ են։ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալներով՝ Ռուսաստանի հետ Թուրքիայի տարեկան առևտրի ծավալը կազմում է 34,7 միլիարդ դոլար, իսկ Ուկրաինայի հետ՝ 7,4 միլիարդ դոլար։ Ռուսաստանը Թուրքիայի խոշորագույն գործընկերներից մեկն է արտահանման և ներմուծման ոլորտում։

ՌԴ-ն գնում է ցիտրուս, խաղող և լոլիկ, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկա՝ արտադրանքը վերամշակելու համար։ Թուրքական այլ արտահանումները ներառում են տեքստիլն ու աքսեսուարները, մինչդեռ Ռուսաստանից Թուրքիա ներմուծվում է բնական գազ, նավթ, ածուխ, պողպատե արտադրանք, ալյումին և մի շարք գյուղատնտեսական ապրանքներ։

Ամենակարևոր ապրանքը ցորենն է, որը Թուրքիան ներկրում է, 64,6 տոկոսը՝ ՌԴ-ից և 13,4 տոկոսը՝ Ուկրաինայից։ 2021 թվականին երկրի ցորենի ներմուծման ընդհանուր ծավալը գնահատվել է 1,8 միլիարդ դոլար։ Մյուս կարևոր ապրանքն արևածաղիկն է, որը Թուրքիան ներկրում է Ռուսաստանից՝ 65,5 տոկոսով, իսկ Ուկրաինայից՝ 4,2 տոկոսով, որպեսզի վերամշակվի երկրում։

Սակայն Ռուսաստանից Թուրքիայի կախվածության երկու ամենակարևոր ոլորտներն են էներգետիկան և զբոսաշրջությունը: 2021 թվականին Թուրքիայի բնական գազի առնվազն 33,6 տոկոսը ստացվել է Ռուսաստանից, իսկ ռուս զբոսաշրջիկները կազմում են երկիր այցելողների 15 տոկոսը: 4,65 մլն ռուս և 2,55 մլն ուկրաինացի զբոսաշրջիկներն անցյալ տարի կազմել են Թուրքիա այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների 23 տոկոսը, որոնք, ընդհանուր առմամբ, երկրին ապահովել են շատ 24,5 միլիարդ դոլարի եկամուտ:

ՌԴ-ի հետ Թուրքիան ունի բնական գազի մեկ համաձայնագիր՝ մինչև 2025 թվականը, ևս մեկի ժամկետն ավարտվել է 2021-ի վերջին։ Թուրքիան նոր պայմանագրի մասին հայտարարել է անցյալ տարվա նոյեմբերին, սակայն դրա կնքման մասին պաշտոնական հայտարարություն չեղավ։

Երկու ոլորտներն էլ նշանակալի ազդեցություն կունենան Թուրքիայի վրա ներկա դեֆիցիտի պարագայում։

Թուրքիան նաև իր անօդաչու սարքերի համար օգտագործում է ուկրաինական ընկերությունների արտադրած շարժիչներ, որոնք այնուհետև արտահանում է Ուկրաինա և 12 այլ երկրներ։ Իսկ ահա ռուսական պետական ընկերությունը կառուցում է Թուրքիայի առաջին ատոմակայանը՝ 20 մլրդ դոլար արժողությամբ։

2021 թվականին շինարարության ոլորտում թուրք կապալառուներն ունեցել են 11,2 միլիարդ դոլարի նախագծեր Ռուսաստանում, իսկ 1,6 միլիարդ դոլար՝ Ուկրաինայում: 2020 թվականին ռուսական նախագծերը կազմել են բիզնեսի ծավալի 38 տոկոսը։

Էմմա Չոբանյան