Հայաստանի և հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան պատերազմական հանցագործություն է։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցցանցում գրել է ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանագոտում երեկ տեղի ունեցած սադրանքին։ «Այս երիտասարդն արժանի չէր սպանվել բռնապետ Ալիևի էգոյի համար. սա Ռուդիկ Ղարիբյանն է Լոռու մարզի Ալավերդի քաղաքից։ Նա մեկ ամիս հետո կավարտեր իր երկամյա ծառայությունը բանակում։ Այսօր ադրբեջանական …

