Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է. այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում Հանրապետության նախագահին դիմավորել է ԱՄԷ շրջակա միջավայրի և կլիմայական փոփոխությունների նախարար Մարիամ Ալ֊Մուհեյրին։

