Կանադան պատժամիջոցներ է սահմանել «Ռոսնեֆտի» և «Գազպրոմի» բարձրաստիճան պաշտոնյաների դեմ
Քաղաքականություն
03.03.2022 | 11:58Կանադայի կառավարությունը անձնական պատժամիջոցներ է սահմանել «Ռոսնեֆտի» և «Գազպրոմի» բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։ Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։
Նոր սահմանափակող միջոցներ են ներդրվում Ռուսաստանի էներգետիկ ոլորտի երկու կարևոր ընկերությունների՝ «Ռոսնեֆտի» և «Գազպրոմի» 10 առանցքային անձանց նկատմամբ, գրում է korrespondent-ը։
Կանադայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ միջոցները կոչված են հետագա ճնշում գործադրելու Ռուսաստանի ղեկավարության վրա՝ դադարեցնելու Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումները։
Կանադան նաև իր նավահանգիստներն է փակել ռուսական նավերի համար։
Տաթև Ֆռանգյան