Սննդի գներն աճելու են, պարենային անվտանգության լուրջ մարտահրավեր է սպասվում. Քերոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:14
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
Բոլորը

Գյուղատնտեսական պարարտանյութերի գները 2022թ. հունվար – փետրվար ամիսներին աճել են 2-3 անգամ։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` ներկայացնելով հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր տրամադրելու նախագիծը։

Կառավարության աջակցությունը, նախարարի խոսքով, նախաեսվում է միայն փոքր` մինչև 3 հա հողատարածք մշակող տնտեսությունների համար։

Կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութի գնի 50 տոկոսը, բայց ոչ ավելի քան 9000 դրամի չափով։

«3 հեկտարի սահմանափակումը դրել ենք այն պատճառով, որ ավելի խոշոր հողօգտագործողներն իրենց արտադրողականության հաշվին արդեն նվազեցնում են պարարտանյութի գնի ազդեցությունը, և, հետևաբար, աջակցության կարիք ունեն միայն փոքր ֆերմերային տնտեսությունները»,- նշեց Քերոբյանը։

Նախարարը կոչ արեց, որ գյուղացիներն առավելագույնս շատ մշակեն իրենց հողերը՝ նշելով. «Այս տարի ակնկալվում են պարենային անվտանգության լուրջ մարտահրավերներ, մյուս կողմից էլ՝ տեսնում ենք, որ սննդամթերքի գներն աճելու են, և գյուղատնտեսությունը դառնալու է ավելի հրապուրիչ: Կոչ եմ անում բոլորին, ովքեր հողատարածք ունեն, որոնք չեն մշակել նախորդ տարիներին, անպայման մշակեն, որովհետև դրա պահանջարկը լինելու է»:

Արձագանքելով նախարարին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե վերջին երկու տարիներին «գնաճային երկկրաշարժեր» են տեղի ունենում՝ կորոնավիրուսով և աշխարհաքաղաական զարգացումներով պայմանավորված։

«Այս առումով, այո, լավատեսական ոչինչ առջևում չի սպասվում։ Բայց մյուս կողմից, եթե լավատեսական բան գտնենք, այո, աճելու են գյուղատնտեսական արտադրանքի գները, և այդ առումով՝ չմշակվող հողերի մշակման շահութաբերություն կարող է գոյանալ, որը նախկինում գոյություն չուներ»,- նշեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում: