Այսօր՝ հունվարի 14-ին, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին «Մեյսիս Ինֆորմեյշն սիսթեմս» ընկերության տնօրեն Արմեն Մանուկյանը հանձնեց պետական կարիքների համար համակարգչային ծրագրի բանալի կոդերը (source codes), ինչպես նաև գրաֆիկական, ձայնային տարրերի, տվյալների բազաների, համակարգչային ծրագրերի ստեղծման համար անհրաժեշտ նախապատրաստական նյութերը։Այսպիսով, արդարադատության նախարարությունը ձեռք է բերում բացառիկ գույքային իրավունքներ՝ Էլեկտրոնային արդարադատության E-Justice համակարգը արդյունավետ կառուցելու համար։ Դեռևս …

