Ռոբերտ Քոչարյանի ակտիվ անգործությունը պետությանը վնաս տվեց․ Վահագն Խաչատուրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
Բոլորը

ԱԺ այսօրվա նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հիշեցրեց նախկինում նախագահի կողմից դրսևորված անգործության դրվագ. «Պատգամավորները դիմել էին Ռոբերտ Քոչարյանին, որ վերջինս հրավիրեր արտահերթ նիստ, և նախագահը որևիցե եղանակով չէր արձագանքել. դա դիտարկվեց որպես անգործություն: ՍԴ-ում հարցը չքննարկվեց, որովհետև ՍԴ-ն չուներ լիազորություն քննարկելու նախագահի անգործությունը»:

Պատգամավորի խոսքով՝ ՍԴ նոր կարգավորումներով այս հարցը կարգավորված է: «Սահմանադրության համաձայն՝ նախագահն ունի լիազորություն՝ օրենքները և ակտերը ստորագրել կամ դիմել ՍԴ: Եվ, որպես վթարային ելք, նախատեսված է անգործության արդյունքում այդ իրավունքը վերապահել այլ սուբյեկտի՝ մասնավորապես Ազգային ժողովի նախագահին:

Ցավոք վերջին շրջանում բախվել ենք ակտիվ անգործության հետ, որն իրավական որոշակիությունից զուրկ վիճակ էր ստեղծել, մասնավորապես այն ժամանակ, երբ ՀՀ նախագահը հայտարարել էր, որ դրսևորելու է անգործություն: Եվ այդ պարագայում ԱԺ-ն չէր հասկանում՝ ինչ անել, և այդ անգործությունը դիտարկել որպես վերջնական կամքի դրսևորո՞ւմ, թե՞ ոչ»,- նշեց Վարդանյանը և ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանից հետաքրքվեց՝ ինչպես է վերաբերվում այդ պրակտիկային, արդյոք նախատեսում է ակտիվ անգործություն դրսևորել:

«Ես նույնիսկ չեմ էլ պատկերացնում՝ ինչպիսի իրավիճակներում պիտի լինենք, որ այդպիսի հայտարարություն անենք, որովհետև ՀՀ նախագահը նախագահ է և նրա լիազորությունները հստակ են: Այդ տիպի անգործությունն ինձ համար անընդունելի է: Երեք տարբերակ կա՝ կա՛մ ստորագրում եք, կա՛մ ուղարկում եք ՍԴ՝ մեկնաբանության, կա՛մ ակտիվ անգործություն ենք դրսևորում:

Չգիտեմ Ռոբերտ Քոչարյանի դեպքում ինչպես էր, ակտիվ էր, թե պասիվ էր, բայց այդ անգործությունը պետությանն ահռելի վնաս տվեց… Ես գտնում եմ, որ դա ուղղակի քաղաքական քայլ էր, և քանի որ ՀՀ նախագահը, Սահմանադրության համաձայն, քաղաքականությամբ զբաղվելու իրավունք և լիազորություններ չունի, կարելի է դա նույնիսկ համարել իրավազանցություն»,- նշեց Խաչատուրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: