Վատ նորություն ունեմ ընդդիմության համար․ նախագահի ընտրությունն արդեն իսկ լեգիտիմ է․ Կոնջորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

«Նախագահի ընտրությունը կարևոր իրադարձություններից է, մինչդեռ ընդդիմության աթոռները դատարկ են»,- ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Նշենք, որ «Քաղաքացիական  պայմանագիր» խմբակցության առաջադրած նախագահի թեկնածու Վահագն Խաչատրյանն առաջին փուլով չընտրվեց ՀՀ նախագահ։ Ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտել են. քվեարկությանը մասնակցել է միայն ՔՊ-ն։

«Որոշ քաղաքական արձանագրություններ անեմ. միտք է պտտվում, թե ընդդիմության բոյկոտի պատրվակն այն է, որ եթե ընդդիմությունը մասնակցի, լեգիտիմացնում է նախագահի ընտրությունը։ Վատ նորություն ունեմ ընդդիմության համար․ նախագահի ընտրությունն ամեն դեպքում և միանշանակ արդեն իսկ լեգիտիմ է։ Ընտրության արդյունքում նախագահի ստորագրած օրենքները պարտադիր կատարման համար են լինելու, այդ թվում՝ ընդդիմության համար»,-նշեց  Կոնջորյանը:

Նրա բնորոշմամբ՝ ճակատագրի հեգնանքով այն ժամանակվա իշխանության և այսօրվա ընդդիմության պատճառով նախագահի ընտրությունները նորից անցնում են մեկ թեկնածուով․ «Եթե այն ժամանակ որպես ընդդիմություն էինք իշխանությանն առաջարկում այլընտրանք ապահովել, հիմա որպես իշխանություն ասում ենք՝ առաջադրեք թեկնածու, ունեք հնարավորություն, բայց այսօր նորից մեր թեկնածուով ենք ընտրություն անում։ Եթե ընդդիմությունը լեգիտիմության խնդիր էր տեսնում, պետք է թեկնածու առաջադրեր և մասնակցեր քննարկմանը, հարցեր տար»։

Կոնջորյանն ընդգծեց, որ ընդդիմադիր դաշինքները մոտ 300 000 քվե են ստացել․ «Մի՞թե այդքան քաղաքացիների մեջ ընդդիմությունը չգտավ մի թեկնածուի, որը կարող էր նախագահի թեկնածու լինել։ Չգտա՞վ, թե՞ չցանկացավ։ Հետևաբար, հարգելի քաղաքացիներ, դուք ներկայացված չեք այս կարևոր գործընթացում, և ընդդիմությունը խլել է ձեր տված ընդդիմադիր մանդատը, այն բռնազավթված է, այն չի օգտագործվում հանուն պետության, մինչդեռ այս ամբիոնից ճամարտակում են դավաճանությունների մասին և լքում դահլիճը»։

Մանրամասները՝ տեսանյութում: